Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

ЭТО УЖЕ КЛИНИКА!

ЭТО УЖЕ КЛИНИКА!
16.02.2023 | 07:41

(կամ` «խիզախներից խիզախներին հաճախ ղեկավարել են գարշելիներից գարշելիները»)

«1938-39 թթ. Լեհաստանի կառավարության «հանճարեղ» պոլիտիկայի մասին» դիպուկ մի բնութագրում ռուսերենից ծաղկաքաղ թարգմանած» ՖԲ օգտատերերին է ներկայացրել հրապարակախոս Արմեն Հակոբյանը:


Նախ՝ նրա գրառումը.
«Մի հանրահայտ պատմական դեմք է ասել, այլ առիթով, բայց հետաքրքիր է.
«Լեհ ժողովրդի բնավորության հերոսական գծերը չպետք է մեզ ստիպեն, որ աչք փակենք նրա անմտության (անխոհեմության) և երախտամոռության վրա:
...Պետք է եվրոպական պատմության գաղտնիք ու ողբերգություն համարել այն, որ ցանկացած հերոսության ընդունակ ժողովուրդը մշտապես այդքան ահռելի թերացումներ է դրսևորում իր պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: ...Խիզախներից խիզախներին բավականին հաճախ ղեկավարել են գարշելիներից գարշելիները»:
Ակամա մտաբերեցի մի դրվագ պատմությունից, որի մասին գրել եմ դեռևս 2010-ին` «Իրատեսում»: Եվ այսպես.
միջադեպը տեղի է ունեցել 1926-ի գարնանը` Լեհաստանում։ Պիլսուդսկու (լիարժեք միջնակարգ կրթություն ստացածները, հավանաբար, մտաբերեցին անցյալ դարի էքսցենտրիկ քաղաքական այդ գործչին) անվանակոչության տոնակատարությանը մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր հավատում էին մարշալի «աստղին» և նրա մեջ փնտրում իրենց հենարանին։
Պատահեց այնպես, որ տանտերը ծխախոտ վերցրեց, բայց չծխեց` լուցկի չկար։
Հյուրասիրության երկար սեղանի ծայրին նստած մի երիտասարդ կրակվառիչը ձեռքին նետվեց դեպի խոստումնալից «աստղը»…


Պիլսուդսկին ծխեց։
Ավարտվեց երեկոն:
Բոլորը ցրվեցին` մոռացած աննշան այն միջադեպը, որից շաբաթներ անց` մայիսին, պետական հեղաշրջում կատարվեց, և Պիլսուդսկին վերցրեց իշխանությունը։
Կառավարությունը ձևավորելիս թափուր մնաց ԱԳ նախարարի պորտֆելը։ Մինչ փնտրում էին համապատասխան մեկին, Պիլսուդսկին ձայնեց.
- Այն տղան` կրակվառիչ ունեցողը, հարմար կլինի։
Փնտրեցին-գտան «կրակվառիչով տղային» և՞...
Առասպելական շրջադարձ կատարեց Ռոման Կնոլլի ոչնչով աչքի չընկնող ձանձրալի առօրյան։
Ծանո՞թ պատկեր է։
Իհա՜րկե:


2018-ի մայիսի 8-ից հետո քանի՜ կնոլլներ հայտնվեցին (այժմ էլ փորձում են հայտնվել) մեր երկրի պետական կառավարման մեքենայի այս կամ այն պատասխանատու օղակում։
Անցյալում (որն այնպես ջանադրորեն փորձում են հայ մարդու մտապատկերից ջնջել ամեն ինչ իր զրոյական կետից սկսող ժխտման ոգին ու յուր տիկինը), ծանոթանալով կիսաանեկդոտային (գուցե առասպելական` դժվար է ասել) այդ միջադեպին, ո՞վ կպատկերացներ, թե զարմանք ու քմծիծաղ հարուցող զավեշտը քաղաքական առտնին կյանքում անիծյալ 2018-ից ի վեր հիմնական «ասողն» է լինելու տրեխավոր «Նեռ-Արաբատ»-ների կռած-կոփած Հայաստանում:


Որքան էլ մեր ուղեղները «լվացել» էին բոլշևիկյան` «խոհարարն էլ կարող է երկիր ղեկավարել» ցնդաբանությամբ, միևնույն է չէինք հավատում (թերևս, ճի՛շտ էինք անում):
Մեր ոչ վաղ խորհրդային անցյալում երբևէ ականատես չեղանք «շերեփ-կառավարման լծակներ» «մետամորֆոզ»- փոխատեղմանը։
Այդ Նեռի «ծննդից» հետո էր, որ «կրակվառիչ ունեցող տղաների», ավելի ստույգ` Գյումրի- Երևան ճանապարհին Աբու-Հասանի մաշիկները կուռք սարքած ԼԳԲՏ-ական «գյադա-գյուդա»-ների, պատկերավոր ասած` սինլքոր-տականքների, քայլա-հաղթարշավի ակամա հանդիսատեսը պետք է դառնայինք:


ՈՒ կյանքով փաստեինք դասագրքերից սերտածը` առասպելները հաճախ իրականության այլաբանությունն են, և ցանկացած առասպելից պետք է քաղել համապատասխան ճշմարտությունը:


Փիրուզա Մելիքսեթյան
Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 49485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

埗鍏熲敓鈶╁亾钘磋剹楹撹剻濞勮剹妤艰姃閳ь儬涔呭厽銉冣懇鍋撴幊鑴楅箍/151651684651352135138984313">«Բայց այդ մարդը ես չեմ, այլ՝ Խրուշչովը»

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Մեր ժո­ղովր­դին ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Անգ­լիան և Թուր­քիան դա­վա­ճան­նե­րի ձեռ­քով «Այսր­կով­կաս­յան Դեյ­թոն» են պար­տադ­րել
Մեր ժո­ղովր­դին ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Անգ­լիան և Թուր­քիան դա­վա­ճան­նե­րի ձեռ­քով «Այսր­կով­կաս­յան Դեյ­թոն» են պար­տադ­րել

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը
Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը